ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆԸ ԿՅԱՆՔՈւՄ

Ամեն չորեքշաբթի, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում կարող եք հետևել Ռուդոլֆ Զաբռոդինի «Հոգեբանությունը կյանքում» հեղինակային հաղորդմանը:
Այս հաղորդաշարն ուղղված է հոգեբանական գիտելիքների տարածմանը, որոնք կօգնեն մարդկանց (նաև տեսողական խնդիրներ ունեցողներին) հասնել նոր արդյունքների, նվաճել նոր բարձունքներ, ապրել ներդաշնակ և «առողջ» կյանքով:
Մարդն իր ողջ կյանքում մշտապես փոխազդեցության մեջ է իր ներքին և արտաքին աշխարհի  իրականության հետ:
Մեր մտքերը, հույզերը, վերաբերմունքը ազդում են մեր կյանքի որակի վրա, ուստի ժամանակակից կյանքը մարտահրավեր է նետում մարդուն ունենալու անհրաժեշտ հոգեբանական գիտելիքներ և կարողանալու դրանք կիրառել առօրյայում: Այս հաղորդումը օգտակար կլինի հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց, քանի որ նրանք ավելի հաճախ կարող են բախվել հոգեբանական տարաբնույթ խնդիրների:

Թողարկումներ `

Ո՞վ է հոգեբանը և ինչո՞վ կարող է օգնել

Հաշմանդամություն, պատկերացումներ, կարծրատիպեր

Ինչ է սանոգեն մտածողությունը

Ինչ է հոգեսոմատիկան 

Ինչպես օգտագործել ներքին ռեսուրսները նպատակին հասնելու համար Մաս 1

Ինչպես օգտագործել ներքին ռեսուրսները նպատակին հասնելու համար Մաս 2

Սոցիալական նորմերի ձևավորումն ու դրանց ազդեցությունն անձի վրա

Նամակի քննարկում

Նեղացկոտություն Ինչու են մարդիկ նեղանում

Ի՞նչ է սթրեսը և Ինչպե՞ս լինել սթրեսակայուն

Ի՞նչ է ձեռքբերովի անօգնականությունը և թե ինչպես կարելի է ձերբազատվել դրանից: մաս 1

Ի՞նչ է ձեռքբերովի անօգնականությունը և թե ինչպես կարելի է ձերբազատվել դրանից: մաս 2