ԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ

Ամեն ուրբաթ, ժամը 21:30-ին, ռադիո Մենք-ի եթերում հետևեք Ռուդոլֆ Զաբռոդինի «Իմ համալսարանները» հեղինակային հաղորդմանը: Այս հաղորդաշարը նվիրված է հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր ձգտում են մասնագիտություն ձեռք բերել և ծանոթանալ, թե ինչպես կարելի է ուսանել ուսումնական հաստատություններում: Այս հաղորդման ժամանակ քննարկվում են հայաստանյան իրականության մեջ առկա կրթական խնդիրները:
Այս հաղորդաշարի առանձնահատկությունն այն է, որ մեր հյուրերը հաշմանդամություն ունեցող այն ուսանողներն են, ովքեր ավարտել են որևէ ուսումնական հաստատություն կամ դեռևս սովորում են: Նրանք պատմում են իրենց փորձի մասին, այն մասին, թե ինչ դժվարությունների են հանդիպել իրենց ուսումնառության ճանապարհին և ինչպես են հաղթահարել դրանք:
Մյուս առանձնահատկությունն այն է, որ փորձագետների հետ քննարկվում են հաշմանդամություն ունեցող անձանց ուսումնառության, կրթության կազմակերպման հարցերը:
Հաղորդման շրջանակներում աջակցում ենք հաշմանդամություն ունեցող անձանց ընտրել մասնագիտություն և ուսումնական հաստատություն ընտրելու, ինչպես նաև հետագայում աշխատանք գտնելու գործում:

«Իմ համալսարանները»