ԽՆԴԻՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ

Ամեն շաբաթ, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում կարող եք հետևել Սիփան Ասատրյանի «Խնդիր և լուծում» քննարկումների շարքին:

Այս հաղորդաշարի ընթացքում հաշմանդամություն ունեցող (մասնավորապես չտեսնող և թույլ տեսնող) անձինք խոսում են իրենց հուզող խնդիրների մասին, քննարկում, բանավիճում, ազատորեն ներկայացնում իրենց մտքերն ու եզրահանգումները, փորձում գտնել իրենց իսկ դերը հասարակության մեջ, ինչպես նաև այդ դերը գտնելուն խոչընդոտող և նպաստող հանգամանքները:

Ամեն հաղորդում կազմվում է քննարկվող նոր նյութի շուրջ: Այս հաղորդաշարի առանձնահատկությունն այն է, որ հյուրերն իրենք են խոսում իրենց հուզող խնդիրների մասին, փորձում են ուղենիշ լինել թե՛ հասարակության, թե՛ իրենց ընկերների համար:

Մյուս առանձնահատկությունն այն է, որ հյուրերը ոչ միայն ներկայացնում են խնդիրը, քննարկում այն, այլև այդ քննարկման վերջում փորձում են հասնել որոշակի եզրահանգումների, առաջարկում են լուծումներ:

Խնդիր և լուծում №01 Ի՞նչ դեր կարող են զբաղեցնել չտեսնողները և թույլ տեսնողները հասարակության մեջ

Խնդիր և լուծում №02 Ընտանիքը՝ որպես հասարակության մեջ չտեսնողների և թույլ տեսնողների՝ իրենց դերը գտնելու հարցում նպաստող գործոն   

Խնդիր և լուծում №03 Չտեսնողների և թույլ տեսնողների սոցիալականացման գործընթացում կրթական համակարգի դերը

Խնդիր և լուծում №04 Ինչու՞ են չտեսնողները և թույլ տեսնողները հասարակության մեջ պասսիվ դիրք գրավում

Խնդիր և լուծում №05 Երիտասարդության (նաև չտեսնող երիտասարդության) հիմնական խնդիրները Հայաստանում 

Խնդիր և լուծում №06 Չտեսնող երիտասարդներին և ընդհանրապես երիտասարդներին հուզող խնդիրները Հայաստանում

Խնդիր և լուծում №07 Իր հոդվածներում արծարծվող արդիական խնդիրներն է ներկայացնում պատմության մասնագետ Աբրահամ Ծատուրյանը