ԴԵՊԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն հինգշաբթի, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում կարող եք հետևել Սիփան Ասատրյանի և Վանուհի Ստեփանյանի կողմից համատեղ պատրաստվող «Դեպի ինքնուրույնություն» հաղորդաշարին:

Մեր հասարակության մեջ ապրող չտեսնողների և թույլ տեսնողների մեծամասնությունն այսօր չի փորձում կամ չի ցանկանում լինել ինքնուրույն, հետևաբար կորցնում է կյանքը լիարժեք կերպով վայելելու, աշխատելու, իր կենցաղը հնարավորինս միայնակ և անկախ կազմակերպելու հնարավորությունից, ինչին խանգարում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մի շարք խնդիրներ:

«Դեպի ինքնուրույնություն»հաղորդաշարը մասնագիտական քննարկումների մի շարք է, որը միտված է չտեսնող և թույլ տեսնող անձանց համար բացահայտել դեպի ինքնուրույնություն տանող բարդ ու խրթին ճանապարհը, խոսել այդ ճանապարհին առկա խոչընդոտների մասին և փորձել ցույց տալ այդ դժվարին ճանապարհից հետո բացվող լույսը, որը գրեթե բոլոր անհնարինները կարող է դարձնել հնարավոր:

Թողարկումներ `