ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ

Ամեն երեքշաբթի, ժամը 21:30-ին, ռադիո Մենքի եթերում կարող եք հետևել Սիփան Ասատրյանի «Դու կարող ես» հեղինակային հաղորդմանը:
Այս հաղորդաշարը նվիրված է հաշմանդամություն ունեցող (մասնավորապես չտեսնող և թույլ տեսնող) այն անձանց, ովքեր, չնայած իրենց ֆիզիկական խնդրին, համաշխարհային և հայաստանյան իրականության մեջ հասել են մեծ բարձունքների և նվաճումների:
Հաղորդումը կներկայացնի այդ մարդկանց կյանքն ու ստեղծագործությունը, նրանց նվաճումները, նրանց անցած դժվարին ճանապարհն ու հռչակը:
Հեղինակը հույս ունի, որ ներկայացված կերպարների համառությունն ու անհողդողդ կամքը օրինակ կլինեն ֆիզիկական խնդիրներ ունեցող այլ մարդկանց համար՝ իրենց նպատակներն ու իղձերն իրականացնելու ճանապարհին:

Թողարկումներ `

«Դու կարող ես» Հյուրն է դասական երգիչ Ալեքսանդր Ժույկովը:

«Դու կարող ես» Ռեյ Չարլզ:

«Դու կարող ես» Լուի Բրայլ:

«Դու կարող ես» Նիկողայոս Տիգրանյան:

«Դու կարող ես» Հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր Երջանիկ Գևորգյանը:

«Դու կարող ես» Աշուղ Հավասի:

«Դու կարող ես» Սթիվի Ուանդեր: մաս 1

«Դու կարող ես» Սթիվի Ուանդեր: մաս 2

«Դու կարող ես» Հյուրն է  դաշնակահար, ՀՀ նախագահական մրցանակի դափնեկիր Լևոն Կարապետյանը:

«Դու կարող ես» Դիանա Գուրցկայա:

«Դու կարող ես» Հաղորդումը նվիրված է չտեսնող-չլսող գիտնական Ալեքսանդր Սուվորովին:

«Դու կարող ես» Հյուրն է հոգեբան Ռուդոլֆ Զաբրոդինը:

«Դու կարող ես» Հյուրն է պատմության մասնագետ Աբրահամ Ծատուրյանը:

«Դու կարող ես» Հյուրն է շախմատիստ, ստեղծագործող, Երևանի Ս. Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը:

«Դու կարող ես» Հյուրն է երաժշտարվեստի ուղին բռնած 11-ամյա Արսեն Գևորգյանը:

«Դու կարող ես» Հաղորդումը նվիրված է ականավոր կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանին:

«Դու կարող ես» Հյուրն է երաժշտարվեստի ուղին բռնած Հովհաննես Հովհաննիսյանը:

«Դու կարող ես» Հյուրն է երաժշտարվեստի ուղին բռնած 10-ամյա Գոռ Համբարձումյանը:

«Դու կարող ես» Հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելլիին, ով իր ձայնով կարողացավ հմայել ողջ աշխարհին: (մաս 1)

«Դու կարող ես» Հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելլիին, ով իր ձայնով կարողացավ հմայել ողջ աշխարհին: (մաս 2)

«Դու կարող ես» Հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելլիին, ով իր ձայնով կարողացավ հմայել ողջ աշխարհին: (մաս 3)

«Դու կարող ես» Հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելլիին, ով իր ձայնով կարողացավ հմայել ողջ աշխարհին: (մաս 4)

«Դու կարող ես» Հաղորդումը նվիրված է աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելլիին, ով իր ձայնով կարողացավ հմայել ողջ աշխարհին: (մաս 5)

«Դու կարող ես» Հաղորդումը նվիրված է ականավոր չտեսնող գիտնական Ալբերտ Մուշեղյանի 85 ամյակին

«Դու կարող ես» Հյուրն է Անդրանիկ Քոչարյանը