8 February 2017

Հաշմանդամություն ունեցող անձանց երգչախմբեր:

«Խնդիր և լուծում» հաղորդաշարի հյուրերն են Ունիսոն ՀԿ-ի հանրային կապերի ղեկավար, փարոս կամեռային երգչախմբի երգչուհի Մարիաննա Չալիկյանը և Հայաստանի կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվներ երգչախմբի կադրերի
բաժնի վարիչ և կույրերի երաժշտական կոլեկտիվների սկզբնական կազմակերպության բյուրոյի նախագահ Սուսաննա Բունիաթյանը:
Փարոսի անդամները հիմնականում բաղկացած են հենաշարժողական խնդիրներ ունեցող երգիչներից, իսկ ՀԿՄ երաժշտական կոլեկտիվներ երգչախմբի անդամները զուտ չտեսնող և թույլ տեսնող անձինք են: Ահա այս է երգչախմբերի առանձնահատկությունը:
Հաղորդման շրջանակներում խոսվում է երգչախմբերի առջև ծառացած խնդիրների, այդ խնդիրների լուծման, ինչպես նաև նրանց ունեցած հաջողությունների մասին:


Share: