19 February 2017

Հեքիաթ «Կռատուկի բախտը»

Անդերսենի հուշարձանը Կոպենհագենում Դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից  շատերը համաշխարհային ճանաչում ունեն:
Հանս Քրիստիան Անդերսենը մանկուց հետաքրքրվել է  թատրոնով, գրել
պիեսներ: 1826–27 թթ-ին հրատարակել է բանաստեղծություններ, 1829 թ-ին`  առաջին ֆանտաստիկ-երգիծական գիրքը` «Ոտքով Հոլմեն ջրանցքից մինչև Ամագեր կղզու հրվանդանը»: Գրել է նաև «Ստվերոտ պատկերներ» (1831 թ.), «Պոետի շուկան» (1842 թ.), «Իսպանիայում» (1863 թ.) ճամփորդական ակնարկները, «Միայն ջութակահարը» (1837 թ.), «Իմ կյանքի հեքիաթը» (1846 թ.) վեպերը, «Ագնետան և ջրային ոգին» (1834 թ.) պոեմը և այլն:

Share: